Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Freedom House ամերիկեան իրաւապաշտպան կազմակերպութիւնն ապրիլի 29-ին զեկոյց է հրապարակել աշխարհի երկրների՝ լրատուամիջոցների ազատութեան վերաբերեալ:

Ըստ զեկոյցի՝ 2015 թուականի դրութեամբ Հայաստանը գտնւում է մասնակի ազատ երկրների շարքում: Ադրբեջանում, Սերբիայում եւ Իրաքում իրավիճակն էլ աւելի է վատթարացել: Նրանք ամբողջութեամբ ոչ ազատ մամուլ ունեցող երկրների ցանկում են:

Աւելի վաղ «Լրագրողների պաշտպանութեան կոմիտէն» (Committee to Protect Journalists) հրապարակել էր երկրների տասնեակ, որտեղ ԶԼՄ-ները ենթարկւում են ամենախիստ գրաքննութեան: Այդ ցուցակի համաձայն Ադրբեջանը զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը: